Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հմայակ Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանն ու «Stratfor»-ը նոր չեն բարեկամացել

Ամերիկյան «Stratfor» հետազոտական կենտրոնի փորձագետները կենտրոնի հրապարակած զեկույցում նշել են, որ Հայաստանում և հետխորհրդային մյուս պետություններում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է:

«Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաների և անկարգությունների նախադրյալներ չկան, թեև Հայ ազգային կոնգրեսը, որը ղեկավարում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոգևորված Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից, փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել»,- նշել են զեկույցի հեղինակները:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանը վաղուց է բարի դրացիական հարաբերություններ հաստատել «Stratfor»-ի հետ:

Քաղաքագետը հիշեցրեց, որ այս վերլուծական կենտրոնը ժամանակին հրապարակեց կանխատեսումներ Սերժ Սարգսյանի`ՀՀ վարչապետ, այնուհետև նախագահ դառնալու մասին: Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ նախընտրելի է ուսումնասիրություններն անցկացնել տվյալ սոցիումի ներսում, որոնք էլ կարող են հնարավորինս օբյեկտիվ արտացոլել իրավիճակը:

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի և Եգիպտոսի, Թունիսի իրավիճակների միջև կան ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ:

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում «Freedom House» կազմակերպության զեկույցի վրա, որի` Հայաստանին վերաբերող մասում արձանագրված է եղել, որ Հայաստանում մեծ դեր են խաղում խնամիական, ազգակցական կապերը, և պետական ինստիտուտների աշխատակազմերը ձևավորվում են ազգակցական, խնամիական կապերի հիման վրա:

Եգիպտոսում ևս մեկ կուսակցություն է եղել, որը հաստատել է քաղաքական մենաշնորհ: Այդ նույն երևույթները բնորոշ են եղել նաև Թունիսի վարչակազմին:

Իսկ այդ մենաշնորհն, ըստ քաղաքագետի, արտահայտվում է նաև տնտեսական ոլորտում: Զուգահեռելով հայ իրականության հետ` Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում էլ այդ մենաշնորհը պատկանում է իշխող Հանրապետական կուսակցությանը:

Քաղաքագետի դիտարկումներով` ցածր կենսամակարդակի, միջին աշխատավարձի , գործազրկության տեսանկյունից Հայաստանում վիճակը շատ ավելի լուրջ է, քան` Եգիպտոսում:

Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ իշխանություններն այսօր չեն կարողանում կանխատեսել, թե ինչ կլինի, եթե գազի գինը բարձրանա: Նա պատահական չի համարում, որ ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին, որպեսզի նրանք հետաձգեն գազի գնի բարձրացումը:

Անդրադառնալով գունավոր հեղափոխություններին` Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այդպիսի հեղափոխությունների ժամանակ մի վերնախավը մարտահրավեր է նետում մեկ այլ վերնախավի, ինչպես օրինակ, դա եղավ Ուկրաինայում և Վրաստանում:

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում հնարավոր չէ, որ տեղի ունենա գունավոր հեղափոխություն: Փոխարենը քաղաքագետը նշմարում է, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ սոցիալական պայթյուն, որի հետևանքները հնարավոր չէ կանխատեսել:

Նա կարծում է, որ այդ պայթյունն ուղորդելը, շրջանակների մեջ դնելը կլինի շատ դժվար: Եվ, ըստ քաղաքագետի, եթե Եգիպտոսում հավատ կա կրոնական համայնքների նկատմամբ, ապա Հայաստանում ո՛չ իշխանություններին են հավատում, ո՛չ էլ այսօրվա հոգևորականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում