Եգիպտոսի ամենահին քաղաքական կազմկերպություններից Ալ-Թագամու’ան (Միավորում) հայտարարել է, որ դուրս է գալիս իշխանությունների հետ բանակցություններից: Այս մասին գրում է եգիպտական Al-Ahram-ը:
Թերթը մեջբերում է այդ կուսակցության հայտարարությունը, որտեղ ասված է, որ իշխանությունները չեն կատարում այն պահանջները, որի հիման վրա սկսվել էր քաղաքական երկխոսությունը և որոնք նախատեսում էին, որ պետությունը չի միջամտելու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին:
Կուսակցության ներկայացուցիչները պդում են, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում տեղ են զբաղեցրել մարդիկ, որոնք ընտրված են եղել նախագահ հոսնի մուբարաքի ոկղմից. «Հանձնաժողովը կորցրել է իր անկողմնակալությունը և անկախությունը», ասում են ընդդիմադիր կազմակերպությունում:
Այսօր Մուբարաքի ճամբարը կորուստներ է կրել: Հրաժարական է տվել մշակույթի նորնշանակ նախարար Գաբեր Ասֆուրը: Նրա ընտանիքի անդամները նշել են, որ վերջինս առողջական խնդիրներ է ունեցել: Սակայն եգիպտական թերթերը գրել են, որ նախարար Գաբեր Ասֆուրը, որը նաև գրող է, սուր քննադատության է արժանացել իր գործընկերներից կողմից, և այդ պատճառով հրաժարական է տվել:









































