Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սերժ Սարգսյանը միջնորդել է, որ «Հանրայինում» աշխատանքից չազատեն

ԱԺ- ում այսօր Ալեքսան Հարությունյանը ներկայացնում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեությունը:

Նա նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեի կողմից տրամադրվելիք գումարները 463 միլիոն դրամով կրճատվել են, սակայն 2010 թվականին ֆինանսական ճգնաժամը ամբողջությամբ հաղթահարվել է:

Ալեքսան Հարությունյանը նշեց նաև, որ ծրագիրը մամուլում հրապարակվել է, ուստի պատրաստակամություն հայտնեց պատասխանել պատգամավորների հարցերին:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց եթերից զրկված «Արարատ» հեռուստաալիքի աշխատակիցների ճակատագրով, ինչպես նաև հիշեցրեց Սերժ Սարգսյանի հանձնարարականը, որ տվյալ հեռուստաալիքի աշխատակիցներից ոչ ոք չկրճատվի: Ալեքսան Հարությունյանը պատասխանեց, որ «Արարատ» հեռուստաալիքի կապուղին ոչ ոքի չի տրամադրվել, և օրենքով նախատեսվել է «Արարատ» հեռուստաալիքի փոխարեն հոգևոր, մշակութային ալիք ստեղծել, իսկ «Արարատ» հեռուստաալիքից ոչ ոք չի կրճատվի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս հարց ուղղեց Ալեքսան Հարությունյանին, որ ԱԺ-ում աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված բաց դռների ժամանակ աշակերտները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել են, թե Հանրային հեռուստատեսությունը ե՞րբ է անդրադառնալու այդ տարիքի երեխաներին հուզող խնդիրներին։

Անահիտ Բախշյանը նաև հարցրեց, թե ինչո՞ւ հեռուստաընկերությունը օպերատիվ չի անդրադառնում մեր երկրի իրադարձություններին՝ հիշեցնելով Գագիկ Բեգլարյանի և ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի դեպքերը, վերջինիս դեպքում Միհրան Պողոսյանը չպատժվեց, սակայն այն նախարարը, որը ուշ էր զեկուցել այդ մասին, աշխատանքից հեռացվեց:

«Ինչ վերաբերում է երեխաների համար հաղորդումներին՝ համաձայն եմ, որ դրանք բավականին քիչ են, արդեն երկրորդ անգամ է՝ այս ամբիոնից խոսում ենք այս թեմայով։ Խոստովանում եմ, որ դրական տեղաշարժ չկա, բայց խոստանում եմ ԱԺ պատգամավորներին, որ մոտ ապագայում երեխաների համար նման հաղորդումներ կանենք։

Ինչ վերաբերում է երկրում կատարվող իրադարձություններին օպերատիվ չարձագանքելուն՝ ասեմ, որ չհաստատված տվյալներ հաղորդելը վտանգավոր հետևանքներ է ունենում: Թերթերում դրանք դատական քաշքշուկների պատճառ են դառնում: Այս հարցում մենք մի փոքր ավելի զգուշավոր ենք»,- պատասխանեց Ալեքսան Հարությունյանը, ինչից հետո Անահիտ Բախշյանը արձագանքեց, թե այդ հարցում Հարությունյանը մտահոգվելու կարիք չունի, քանի որ նրան երբեք դատի չեն տա:

Անահիտ Բախշյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Գագիկ Բեգլարյանի դեպքի հետ կապված պատժվածներին և անպատիժ մնացածներին, որից հետո Հովիկ Աբրահամյանը միջամտեց ու ասաց, որ տիկին Բախշյանը փորձում է բոլորի փոխարեն որոշում կայացնել:

Տևական ժամանակ Ալեքսան Հարությունյանը չէր արձագանքում Բախշյանի հարցադրմանը, ուստի Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ Ա. Հարությունյանից հետաքրքրվել՝ պատասխանելո՞ւ է նա Անահիտ Բախշյանի հարցին, և զավեշտալի դրվագ տեղի ունեցավ:

Հավանաբար, Ալեքսան Հարությունյանին թվացել էր, որ ինքը ոչ թե ԱԺ-ում է, այլ հեռախոսով է ինչ-որ մեկի հետ զրուցում, և ԱԺ ամբիոնից մի քանի անգամ կրկնեց՝ «ալո, ալո»։

«Այդ դեպքերին անդրադարձել ենք մամուլում, և մինչև դատական որոշումներ չլինեն, պատշաճ եզրակացությունը չլինի տեղին, ճիշտ չեմ համարում այդ ամենին անդրադառնալը»,- ալոներից հետո պատասխանեց Ալեքսան Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում