Արևելագետ փորձագետների գնահատմամբ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ունեցվածքը կազմում է 70 միլիարդ դոլար: Այս ամբողջ գումարը պահվում է շվեցարական ու բրիտանական բանկերում, կամ ներդրված է անշարժ գույքում ` Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլուր: Այս տվյալները տրամադրում է բրիտանական Guardian-ը:
Նախագահության 30 տարվա և մինչ այդ բարձր ռազմական պաշտոնների զբաղեցնելու ընթացքում Մուբարաքը յուրացրել է միլիոնավոր դոլարներ, դրանք պահել արտասահմամյան բանկերում և ներդրել մեծ բիզնեսներում:
Արաբական «Ալ Խաբար» պարբերականի համաձայն` Մուբարաք կարողություն ունի Մանհեթանում, Բևեռլի Հիլսում, Ռոդեո Դրայվում:
«Ալ Խաբար» պարբերականը նշել է արևմտյան կազմակերպություների անուններ, որոնց հետ համագործակցում է Մուբարաքի ընտանիքը և ստանում մոտ 15 միլիոն դոլար տարեկան եկամուտ:








































