Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը պատասխանել է Եգիպտոսը արտգործնախարար Ահմեդ Աբուլ Գեյթի նամակին, որը հանձնվել է Թուրքիայում Եգիպտոսի դեսպանին, հաղորդում է worldbulletin.net կայքը:
Նամակում Դավութօղլուն շեշտել է, որ Եգիպտոսը տարածաշրջանի կարևորագույն տերություններից է, երկու երկրների ժողովուրդների միջև կան խոր կապեր, և այդ առումով Անկարան հույս ունի, որ Եգիպտոսին կտեսնի բարգավաճող և կայուն:
Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Եգիպտոսը հաղթահարելու է ճգնաժամը. «Թուրքիան միշտ միասնական կլինի Եգիպտոսի ժողովրդի հետ»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ եգիպտական դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխան դրական նամակն է հղել Թուրքիային:








































