Այս պահին Գյումրիում հավաքված են վրացական համարանիշներով մեքենաները, որոնք շարժվում են դեպի Բավրայի մաքսակետ:
Նշենք, որ ոստիկանությունը թույլ չէր տալիս երթի մասնակիցներին հավաքվել մի տեղում, որպեսզի նրանք չկարողանային կողմնորոշվել:
Սակայն «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը և վարչության այլ անդամներ քաղաքացիների հետ պայմանավորվեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը ավտոերթ անցկացնելու մասին:
Նշենք նաև, որ վրացական կողմից ջավախահայերը փակել էին դեպի Հայաստան եկող բեռնատարների ճանապարհը: