Saturday, 06 06 2026
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը

Արհմիությունները` Եգիպտոսի վերջին իրադարձություններում

Թեև սոցիալական ցանցերի դերակատարությունը Եգիպտոսի ժողովրդական ընդվզման հարցում շատ է շոշափվել մասնագետների կողմից, բայց պարզվում է, որ այդ երկրի իրադարձությունների մեջ կարևոր դերակատարություն է ունեցել և ունի աշխատավորական գործոնը:

Եգիպտոսի աշխատավորական և արհմիութենական շարժումները տարիներ շարունակ հալածվել են իշխանությունների կողմից: Դրա վառ օրինակը հանրահայտ «100» կոչված օրենքն է, որի միջոցով կառավարությունը իրավունք էր ստանում վերահսկել բոլոր արհմիությունների աշխատանքներն ու ներկազմակերպական ընտրությունները:

Վերջին օրերին ԶԼՄ-ներում հաճախ է խոսվում Թահրիր հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին, սակայն այդ հաղորդումներում չեն անդրադառնում այն կարևոր իրադարձությանը, որը կարող է կտրուկ շրջադարձ իրականացնել ժողովրդական ընդվզման գործընթացում. դա FETU (Federation of Egyptian Trade Unions) կոչված աշխատավորական և արհմիութենական նոր ֆեդերացիայի կազմավորումն է: Հիշյալ ֆեդերացիան արդեն գործադուլի հայտարարություն է հրապարակել, որն ընդունվել է բոլոր արհմիությունների կողմից: Գործադուլի հայտարարման առաջին իսկ օրվա ընթացքում մոտ 20 հազար աշխատավորներ, ընդառաջելով նորակազմ ֆեդերացիայի կոչին, գործադուլ են սկսել: Լուրերի համաձայն, միայն Սուեզ ջրանցքի աշխատավորների գործադուլն արդեն սկսել է խանգարել նավերի երթևեկությանը: Նշենք, որ Սուեզ քաղաքը Եգիպտոսի արդյունաբերական կարևորագույն քաղաքներից է և ամենաշատ աշխատավոր բնակչություն ունի:

Նորակազմ FETU աշխատավորկան ֆեդերացիայի ղեկավարության կազմի անդամ են դարձել Եգիպտոսի արհմիությունների ղեկավարները, որոնցից է, օրինակ, RETA (Real Estate Tax Authority union) արհմիության ղեկավարը: Հիշյալ միությունը, որի գործունեությունը չի թույլատրվում կառավարության կողմից, արդեն 50 տարի է, ինչ աշխատում է Եգիպտոսում: Նորակազմ ֆեդերացիային է միացել նաև STUWS (Center for Trade Union and Workers’ Services) արհմիությունը, որը 2007 թվականին արգելվեց իշխանության կողմից, իսկ 2008-ի հունիսին որոշ նկատառումներով վերսկսեց իր աշխատանքը:
Հիշյալ արհմիությունների գլխավոր խնդիրներից է եղել հենց վերը նշված «100» օրենքը:

Այդ օրենքի միջոցով իշխանությունները 1993-ից սկսած խիստ վերահսկողություն սահմանեցին արհմիությունների աշխատանքների ու ներքին ընտրությունների վրա: Այդ օրենքի միջոցով կառավարությունը փորձում էր իր վստահած մարդկանց ներդնել երկրի արհմիությունների ղեկավար կազմերում և նրանց գործունեությունը վտանգազերծելով՝ չեզոքացնել:

Եգիպտոսի սահմանադրական դատարանը սույն տարվա հունվարի 6-ին ճնշումները նվազեցնելու և արհմիություններին նոր հարված հասցնելու նպատակով չեղյալ հայտարարեց «100» կոչված օրենքը: Եվ իրոք, սահմանադրական դատարանի կատարած քայլը ասես ցեց գցեց արհմիություններում: Մի մասը պահանջում էր ներքին նոր ընտրություններ իրականացնել, իսկ մյուս մասը հանդես էր գալիս դրա դեմ:

Ինչն էր պատճառը, որ սահմանադրական դատարանը դիմեց նմանօրինակ քայլի. վերջին տարիներին կառավարությունը, հատկապես Սուեզ քաղաքում, նոր աշխատուժ էր ներկրում Հնդկաստանից ու Թաիլանդից: Դա թուլացնում էր արհմիությունների դիրքերը, միևնույն ժամանակ բարձրացնում էր տեղացի աշխատավորների վրդովմունքը: Վերջին օրերի իրադարձությունների հետևանքով արտասահմանյան ընկերությունները փորձում են հնարավորինս շուտ իրենց աշխատուժը դուրս հանել Եգիպտոսից:

Թեև ոմանք այն կարծիքի են, որ նորակազմ FETU աշխատավորական ֆեդերացիան, ամերիկյան աշխատավորկան ֆեդերացիայի՝ AFL-CIO (The American Federation of Labor and Congress of Industrial Organizations) հետ համագործակցելով, հնարավորություն կստանա նոր ռազմավարություն մշակել, բայց նաև պետք է ակնկալել, որ եգիպտական ֆեդերացիան ամերիկյան իր գործընկերների աջակցությամբ հեռու կմնա ավելի վճռական քայլեր իրականացնելուց, մասնավորապես այն պահից, երբ պարզ դարձավ, որ ձախ և սոցիալիստական հակումներ ունեցող աշխատավորները փորձում են միավորվել զանազան արհմիություններում: Նկատելի է, որ արդեն Եգիպտոսի արհմիություններում սկսվել են նոր մաքրագործումներ։

Այս ամենից պարզ է դառնում, որ եթե ցանկանանք հետևել Եգիպտոսում կատարվող իրադարձություններին, արդեն նաև պիտի ուշադրություն դարձնենք, թե ինչ է տեղի ունենում աշխատավորական ոլորտում, որովհետև եթե երիտասարդությունը փողոցներում փորձում է հեղափոխություն իրականացնել սոցիալական ցանցերի օգնությամբ, բայց ուժը, որը հիմնված է տնտեսական և հասարակական հսկայածավալ ռեսուրսի վրա, աշխատավորական շարժումներն են, որոնք հնարավորություն կունենան խոյանալ նաև երկրի բանակի ու նրա կողմից հնարավոր հեղաշրջման դեմ: Դա այն շարժումն է, որը հնարավորություն ունի նավթային, գործարանների և նավահանգիստների աշխատավորությանը ղեկավարել և ուղղորդել հստակ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում