96 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Իցխակ Շամիրը: Այս մասին հայտնել է Agence France Presse-ը:
Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթհանյահուն իր ցավակցությունն է հայտնել նախկին վարչապետի մահվան կապակցությամբ:
«Նա այն հիանալի սերնդից էր, որը ստեղծել է Իսրայել պետությունը և պայքարել է հանուն հրեա ժողովրդի»,-ասվում է Նեթհանյահուի վարչության հայտարարության մեջ:
Մահվան պատճառները չեն հրապարակվել, սակայն գործակալությունը նշում է, որ վերջին տարիներին նախկին վարչապետը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:
Շամիրը երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնը: Տարբեր տարիների նա եղել է արտաքին գործերի և պաշտպանության նախարար: