Ֆիլիպինցի զինվորականներն այսօր Լուսոն կղզում ոչնչացրել են 13 զինյալի՝ ձախ արմատական «Նոր ժողովրդական բանակ» խմբավորումից: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Մարտերը տեղի են ունեցել վաղ առավոտյան, Կեսոն ու Սամբալես նահանգներում՝ կղզու արևմտյան հատվածում, գերեվարվել է 15 զինյալ: Այս մասին նշվում է զինվորականների հաղորդագրության մեջ:
Մարտի վերջին` «Նոր ժողովրդական բանակի» ստեղծման 43-րդ տարեդարձի նախօրեին, Ֆիլիպինների ԶՈւ-ն հրապարակեց հաշվետվություն, համաձայն որի` մաոիստական խմբավորումների զինյալների թիվը կրճատվել է ավելի քան 25 հազարով՝ հասնելով մինչև 4000-ի այս տարվա փետրվարին:
Չնայած ուժերի կրճատմանը` Ֆիլիպինների ԶՈւ-ն մաոիստներին համարում է երկրի անվտանգությանն սպառնացող գլխավոր վտանգը: