Մարտի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակվել Սյունիքի մարզի վեց համայնքներում:
Համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում:
Ըստ հաստատված ժամանակացույցի` թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողվ կարող են ներկայացնել փետրվարի 18-ից 23-ը: