ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող՝ կոալիցիոն համաձայնագրի թարմացման լուրերին, նշեց, որ եթե նման քննարկումներ լինեն, նոր միայն կարող են մանրամասներին ծանոթացնել:
Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում մամուլում, անպատասխանատու գործընթաց է, որովհետև պետք է ռեալ փաստ, որ մատուցես, զարգացնես:
«Սովորաբար ցանկացած ընտրություններից առաջ միշտ էլ թարմացումների, դրսևորումների և վերադասավորումների կարիք կա։ Մեկ տարի է մնացել ԱԺ ընտրություններին, և բնական է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ փնտրտուքների մեջ են, բայց այս պահին դեռևս նման քննարկումներ չկան»,- ասաց Գալուստ Սահակյանը: