Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում իր երկրի դիրքորոշումը հստակ է` Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, և պետք է պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը:
«Խնդիրն այն է, որ ադրբեջանական դիրքորոշման դեմ արդյունավետ գործում է հայկական սփյուռքը, սակայն ոչ Սենատում, այլ ուրիշ պետական կառույցներում»,- Trend-ին ասել է սենատորը:
Նրա կարծիքով, Ադրբեջանը պետք է ավելի բարձրաձայն հնչեցնի իր դիրքորոշումը՝ որ ցանկանում է միջազգային իրավունքի կիրառում:
Անդրադառնալով միջնորդների Մինսկի խմբի գործունեությանը՝ Գուլեն կարծիք է հայտնել, որ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ համանախագահ երկրներից, իսկ միջնորդները չպետք է բավարարվեն հակամարտող երկրներ այցերով:
Իսկ վերջում նա Ադրբեջանին խորհուրդ է տվել քարոզել իրենց երկիրը պատմական և մշակութային տեսանկյունից, ինչում իրենք պատրաստ են օգնել Բաքվին:








































