Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընկերոջ՝ հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթի դեմ Ջոնաթան Լի Ռիչիսը դատական հայց է ներկայացրել: Նա պնդում է, որ զույգը հանդիսանում է Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի անդամ: Այս մասին հայտնում է Prefixmag.com-ը:
Լի Ռիչիսը Գինեսի ռեկորդակիր է: Նա գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենահայցամոլ անձ: Վերջին 8 տարիներին նա 5000 հայց է ներկայացրել տարբեր մարդկանց դեմ:
Աստղային զույգի դեմ հայցը ներկայացվել է Արևմտյան Վիրջինիայում: Հայցվորը հայտնել է, որ Քիմն ու Քանյեն այցելել են Վիրջինիայի հեռու լեռներում գտնվող Ալ-Քաիդայի ճամբար: Այնտեղ նրանք ահաբեկիչների հետ վառել են ԱՄՆ դրոշներն ու տրորել նախագահ Օբամայի նկարները: Քիմն ու Քանյեն համերգ են տվել ահաբեկիչների համար և AK-47-ով կրակել:
Ըստ հունիսի 21-ին ներկայացված հայցի՝ ահաբեկչական խմբավորմանն անդամակցում են Քարդաշյանի ընտանիքի մյուս անդամները նույնպես: Հայցվորը հայտնում է, որ Քիմի ու Քանյեյի այցը տեղի է ունեցել հունիսի 6-ին:
Խարդախության համար նախկինում դատապարտված Ռիչիսը, որը վերջերս է դուրս եկել բանտից, պնդում է նաև, որ Քանյեն դարձել է Չիկագոյի El-Rukns հանցախմբի առաջնորդ:










































