Հունիսի 26-ին Ուկրաինայից արտաքսել են «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանին, որը հայտնի էր Օսետրինա-Ավագ և Էդիկ Թբիլիսսկի մականուններով: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»:
Ռուսական քաղաքացիություն ունեցող Ասատրյանին 3 տարի արգելվել է վերադռնալ Ուկրաինա:
Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով` Ասատրյանն ավելի վաղ ժամանել էր երկիր` նպատակ ունենալով «կրիմինալ կապեր հաստատել, իրեն ենթակա հանցավոր խմբավորումների ազդեցության ու գործունեության ոլորտն ընդլայնել ու հանցավոր միջավայրում ավելացնել ներկայացվածությունը»:
Ինչպես հաղորդում է ТСН-ն, նրան ձերբակալել են Ղրիմում:
Իրավապահ մարմինների տվյալներով` Օսետրինա-Ավագը Մոսկվայում վրացական հանցագործ խմբի ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վստահված անձն է:
Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես «օրենքով գող» է ու հայտնի է Օսետրինա-Կրտսեր և Սերյոժա Բենթլի անուններով:
2011 թ. դեկտեմբերին, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի», նա դատապարտվել է Ռոստովում այն բանի համար, որ կազմակերպել է կալանավորներից մեկի ծեծը, որը անհարգալից էր արտահայտվել Ասատրյան հանցավոր կլանի մասին:








































