Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Սիիրթի նահանգի Էրուհ շրջանում միմյանց են բախվել թուրքական անվտանգության ուժերն ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Բախումը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 21.00-ին: Բախման հետևանքով սկզբնական շրջանում զոհվել ու վիրավորվել են մեկական զինծառայողներ: Ապա զոհված զինծառայողների թիվը հասել է 3-ի: Զոհվել են նաև 2 PKK-ական:
Բախումից հետո թուրքական անվտանգության ուժերը սկսել են «Կոբրա» տիպի ուղղաթիռներով տարածաշրջանում որոնել քուրդ զինյալներին:








































