Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային գործադիր բյուրոն տեղեկատվություն է հավաքել ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի անունով գրանցված սեփականության մասին:
Բյուրոն տվյալ հարցով դիմել է Վրաստանի Ազգային բանկին: Բյուրոն ձեռնամուխ է եղել այս տարվա հունիսի 20-ին Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի իրագործմանը՝ կալանք դնելով Բիձինա Իվանիշվիլիին պատկանող բանկերի ու ընկերությունների վրա (100 տոկոսով կամ մասնակի՝ կախված Իվանիշվիլիի բաժնետոմսերի տոկոսային հարաբերությունից):
Բյուրոն հայտարարել է, որ բաժնետոմսերի կալանքը չի խոչընդոտի այդ բանկերի սովորական գործունեությանը՝ ընդգծելով, որ եթե Իվանիշվիլին վճարի իր նկատմամբ սահմանված մոտ 45 միլիոն դոլարի տուգանքը, ապա կալանքն ինքնաբերաբար կվերացվի:
Իվանիշվիլիի փաստաբանները մտադիր են վիճարկել Գործադիր բյուրոյի որոշումը:











































