«ՀՀԿ-ն վերջհն հրդեհից հետո որոշել է վերանորոգել իր գրասենյակը, ինչպես Քոչարյանը կասեր՝ «մասանդրա» կառուցել, չորրորդ հարկ ավելացնել: ՀՀԿ «մոզգովոյ ցենտրը» հիմա աշխատում է այդ նախագծի վրա, պատրաստ լինելուն պես ՀՀԿ-ն դիմելու է Տարոն Մարգարյանին՝ ստանալու շինթույլտվություն՝ ՀՀԿ հին շենքի վրա ևս մեկ հարկ ավելացնելու համար»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Իբր, որ կից կառուցվող նոր մասնաշենքի հետ համահունչ լինի: ՀՀԿ-ում «դեռ չգիտեն»՝ Տարոնը թույլտվություն կտա՞ իրենց, թե՞ ոչ: «Կուսակցությունն օրինապահ ձևով դիմելու է թույլտվության համար, նոր սկսի, դրա համար են ձգձգվում վերանորոգման աշխատանքները»՝ ասացին: Ի դեպ, ՀՀԿ-ում հրդեհից անմիջապես հետո կարծում էին, որ մինչև սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններ իրենք ավարտած կլինեն հին գրասենյակի վերանորոգումը: Դատելով տեմպերից՝ ՀՀԿ- ն նախագահական ընտրություններն էլ կանցկացնի առանց «մասանդրայի», այրված տանիքով: Թեև ՀՀԿ-ականներն իրենց կարգախոսի հանգույն ասում են. «Երբեք չհավատաք»:









































