Բաքվում է Լիտվայի սեյմի խոսնակ Իրենա Դեգուտիենեն:
Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման ժամանակ քննարկվել է Բալթիկ ծովի ափին գազային տերմինալի կառուցման հարցը:
Արծարծվել է նաև «Սարմատական» միջանցքի վերագործարկման հնարավորությունը, որի միջոցով կասպիական վառելիքը կարող է Օդեսայից տեղափոխվել Լեհաստան և այնուհետև Լիտվա:
Կողմերի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ մշակութային և կրթական բնագավառներում համագործակցության մասին:










































