Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Փիթեր Քինգը բացատրություն է պահանջել Բարաք Օբամայի կառավարությունից ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող եգիպտական կազմակերպության ներկայացուցչի Վաշինգտոն կատարած այցի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Hill-ը:
Հունիսի 24-ին Քինգը համապատասխան դիմում է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոյին: Նա բացատրություն է պահանջել, թե ինչ պայմաններում է ամերիկյան վիզա տրվել եգիպտական «Ալ-Գամա Ալ-Իսլամիա» կազմակերպության անդամ Հանն Նուր Էլդինին: Նա խնդրել է իր դիմումին պատասխանել մինչև հուլիսի 3-ը:
Կոնգրեսականի տվյալներով՝ Էլդինը հանդիպել է Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:









































