Գլոբալ տաքացման ժամանակաշրջանը Երկրի վրա ավարտվում է, և սկսվում է ցրտելու փուլը: Այս մասին հայտարարել է Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Սլեյդերը:
Գիտնականի խոսքերով՝ մեր մոլորակը դեռևս 1998-2005 թթ անցել է գլոբալ տաքացման գագաթնակետը, որը հիմնականում պայմանավորված է եղել 20-րդ դարի ամբողջ ընթացքում արևի ակտիվությամբ: Ըստ նրա՝ ջերմաստիճանի անկումը կբերի ձյունածածկ տարածքների ավելացմանը: Վերջին տասնամյակների ընթացքում արկտիկական ձյան ծավալները նվազել էին, սակայն այժմ վիճակը կկայունանա, և ձյունապատ տարածքները նույնիսկ կավելանան:
«Կլիմայական մոդելավորման դինամիկան պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Միայն այդ կերպ կարելի է հասնել բավական ճշգրիտ արդյունքների: Օրինակ՝ կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունի ձյունածածկ տարածքների ուսումնասիրումը»,- նշել է գիտնականը:








































