Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջո Կելինին, ով «Եվրո-2012»-ի խմբային փուլի Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպմանն ազդրի վնասվածք էր ստացել, կմասնակցի մրցաշարի կիսաեզրափակիչի Իտալիա-Գերմանիա հանդիպմանը: Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստն արդեն մասնակցում է թիմի մարզումներին, չնայած ավելի վաղ ենթադրվում էր, որ Կելինին շուրջ 3 շաբաթ բաց կթողնի ազգային թիմի մարզումներն ու խաղերը:
Գերմանիա-Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին Վարշավայի Ազգային մարզադաշտում:







































