Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում բնակչության աճի հետ մեկտեղ տարեցտարի աճում է նաև հանցագործությունների թիվը: Այդ մասին են վկայում Ադրբեջանի ՆԳՆ-ի պաշտոնական վիճակագրության տվյալները:
Դրանց համաձայն՝ 2009 թվականին գրանցվել է 22,830 հանցագործություն, 2010 թվականին՝ 23,010 հանցագործություն, իսկ 2011 թվականին՝ 24,263 հանցագործություն: Նախորդ տարի քրեական պատասխանատվության է ենթարկվել 13,792 մարդ: Ներկայումս Ադրբեջանի բանտերում պահվում է մինչև 21,000 մարդ:









































