TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովի ժամանակ անդրադարձել է թուրք-սիրիական «ինքնաթիռային ճգնաժամին».
«Մեր ինքնաթիռը խփվել է ոչ թե Սիրիայի տարածքային ջրերում, այլ միջազգային ջրերում: Դրանից հետո նոր այն հայտնվել է Սիրիայի տարածքային ջրերում: Թուրքիան լուրջ քայլեր է ձեռնարկելու Սիրիայի նկատմամբ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ու նրա ժողովրդի համար»:







































