Վիկտոր Փելեվինի «Կայսրություն «Վ». Պատմություն իրական սուպերմարդու մասին» վեպի նոր էկրանավորման բյուջեն կկազմի 12 մլն դոլար: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ֆիլմի բեմադրմամբ կզբաղվի Վիկտոր Գինզբուրգը: Այն մասին, որ նա ձեռք է բերել «Կայսրություն «Վ» »-ն էկրանավորելու իրավունք, հայտարարվել էր 2011-ի մայիսին: Գինզբուրգը նշել է, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում բյուջեն կարող է ընդլայնվել: Նկարահանումները կսկսվեն 2013-ին: Դեռևս հայտնի չէ, թե այն երբ վարձույթ դուրս կգա:
«Կայսրություն «Վ». Պատմություն իրական սուպերմարդու մասին» վեպը առաջին անգամ հրապարակվել է 2006-ին: Նրանում պատմվում է երիտասարդ Ռոման Շտորկինի մասին: Վեպի հերոսը վերածվում է վամպիրի, ստանում է նոր անուն՝ Ռամա երկրորդ և դառնում վամպիրների համայնքի՝«Հինգերորդ կայսրություն» կորպորացիայի անդամ, որը ղեկավարում է մարդկանց:
Նախկինում Գինզբուրգը էկրանավորել է Փելեվինի մեկ այլ վեպ՝ «Generation П»-ն: Այն էկրան է բարձրացել 2011-ի ապրիլին:











































