«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով՝ Ղարաբաղի դիրքերը թուլացել են ու դարձել խոցելի:
Նա ասաց, որ դրա պատճառն այն է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները լքել են Ղարաբաղը:
Անդրադառնալով ներկայիս Ազգային ժողովին՝ նա ասաց, որ երբեք այսպիսի մաֆիոզ, կոռումպացված և այսքան անգրագետ Ազգային ժողով չի եղել, ինչպիսին այսօրվա ԱԺ-ն է, և այն ձևավորել է Ռոբերտ Քոչարյանը: