Friday, 19 06 2026
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել

Արտահանումը ներքին շուկայի վրա չի ազդի

«Այս տարի փետրվարին գյուղնախարարը հայտարարեց, թե ծիրանը շատ թանկ է լինելու: Թե ո՞վ էր իրեն նման ինֆորմացիա տվել, չգիտեմ, բայց բարեբախտաբար, Աստված չլսեց իր ձայնը, և այս տարի ծիրանը շատ է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց գյուղատնտես Գագիկ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ ծիրանի բերքը համեմատաբար վատ էր Էջմիածնի տարածաշրջանում, իսկ Հոկտեմբերյանում և մյուս շրջաններում շատ լավ էր: Նա հայտարարեց, որ այս տարի ծիրանը շատ է, լավն է, որակը նորմալ է, անցած տարվա համեմատ գները բավականին ցածր են, և արտահանումն ավելի շատ կլինի, քան անցած տարի:

Գ. Մանուչարյանի գնահատմամբ` մյուս մրգերը նույնպես առատ են և, եթե կարկտահարություն չլինի, արդյունքները լավը կլինեն:

«Միշտ թվում է, թե ինչքան շատ արտահանեն, գինն այստեղ բարձր կլինի, բայց այդպես չի: Արտահանվում է որակյալ և համեմատաբար թանկ արժեք ունեցող ծիրանը: Արտահանումը նաև արտարժույթ է բերում, և եթե պահանաջարկը շատ լինի, նոր այգիներ թող հիմնեն՝ ծիրանի, կեռասի և այլն: Նման մտավախություն չկա, որ տեղի շուկայում ծիրան չի լինի, մեր երկիրը ծիրանի երկիր է, և կարող ենք այգիների քանակն ավելացնել: Ավելի վատ կլինի, եթե չկարողանանք ծիրանն արտահանել: Բայց արտահանումը պետք է վերահսկել, և դա պետք է անի գյուղնախարարությունը, բայց որը ոչ մի վերահսկողություն և ազդեցություն ներկայում չունի»,- ասաց Գ. Մանուչարյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում