«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Աժ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը:
«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` նրա հրաժարականի պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը ձգձգել է Աժ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրեր կնքելու գործընթացը: Այդ պատմությունից հետո մամուլում հրապարակվեց պատգամավորների օգնականների բաց նամակը, ինչն էլ առիթ դարձավ, որ նա հրաժեշտ տա պաշտոնին»,- հավելում է թերթը:








































