«Նախօրեին Հյուսիսային պողոտայում ճանապարհային ոստիկանները կարմիր բերետավորների հետ մի մեքենա են կանգնեցրել՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի 88 555 պետհամարանիշով, և տարել տուգանային հրապարակ, իսկ վարորդին՝ հիվանդանոց, խմածությունը ստուգելու, թեեւ նա սթափ վիճակում է եղել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, թե նրան պատժել են ոչ թե երթևեկության կանոնները խախտելու, այլ Բաղրամյանի վրա սպիտակ «Ինֆինիտի» մեքենային «աբգոն» անելու համար:
Ասում են՝ մեքենան պատկանում է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստերը, ով ահազանգել է հայրիկին, վերջինս էլ հանձնարարել է պատժել համարձակին: Ըստ լուրերի`մինչև երեկո մեքենան տուգանայինում էր»:











































