Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ վերջին օրերին Սիրիայից՝ Բաշար Ասադի վարչակարգի կանոնավոր բանակից մոտ 40 զինծառայող է փախել Թուրքիա։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես նշվում է, նրանց թվում կա մեկ գեներալ, երկու գնդապետ, երկու մայոր, ավագ լեյտենանտ և 33 շարքային: Բոլորին տեղավորել են գաղթականների համար նախատեսված ճամբարներում:
Զինվորականների հետ Թուրքիա է ժամանել նաև 199 քաղաքացի, այդ թվում՝ նաև երեխաներ: Ինչպես նշում է նախարարությունը, Թուրքիայի տարածքում սիրիական գաղթականների ընդհանուր թիվը երկուշաբթի օրը կազմել է 33 հազար:
ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում կոնֆլիկտի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը, մոտ 230 հազար մարդ գաղթական է դարձել:








































