Անցյալ տարվա միջուկային ճգմաժամից հետո Ճապոնիայում առաջին անգամ վաճառքի է հանվել Ֆուկուսիմա շրջանի ծովամթերքը:
Սակայն ութոտնուկների և մի քանի այլ ծովային կենդանիների վաճառքը դեռևս արգելված է աղտոտվածության պատճառով, իսկ վաճառքի հանված ծովամթերքը շուկաներում վաճառվում է իջեցված գներով:
Հիշեցնենք, որ երկրաշարժի և ցունամիի արդյունքում ավերվել է Ճապոնիայի հյուսիսարևելյան ափը, իսկ պայթյունի հետևանքով առաջացել է միջուկային ճգնաժամ:
Հիրոֆումո Կոննոն, ով ծովամթերքի վաճառքի պատասխանատուն է Սոմա քաղաքում, նշել է, որ շատերը գնել են ապրանքը՝ դրանով հայտնելով իրենց աջակցությունը:
«Ես միևնույն ժամանակ լցված էի և՛ անորոշությամբ, և՛ հույսով, բայց շատ ուրախացա, երբ իմացա, որ տեղական սուպերմարկետը վաճառել է ծովամթերքը»,-նշել է նա՝ Associated Press-ին տված հարցազրույցում:











































