1981 թվականին նկարահանված «Ինդիանա Ջոնս. կորուսյալ տապանի որոնումները» ֆիլմի գլխավոր հերոսի կաշվե մտրակը վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ: Ինչպես հաղորդում է աճուրդի կազմակերպիչների Bonhams աճուրդի տան պաշտոնական կայքը, մտրակի համար վճարել են 31 հազար 250 դոլար:
Կաշվե մտրակը վաճառվել է Hollywood Memorabilia աճուրդի շրջանակներում, որը ներառում է կինոյի, երաժշտության և շոու բիզնեսի պատմության 1920-1990- ական թվականները:
Բացի Ինդիանա Ջոնսի մտրակից, վաճառվել են նաև «Մապետ-շոուի» հիմնադիր Ջիմ Հենսոնի ձեռագիրը, հոլիվուդյան բազմաթիվ աֆիշներ, Ֆրենկ Սինատրայի կողմից նկարված նկարներ, հագուստ, կահույք և այլ իրեր, որոնք պատկանել են աստղերին, ինչպես նաև՝ ֆիլմերի նկարահանումներին օգտագործված ռեկվիզիտներ:
Հորթի կաշվից պատրաստված մտրակը դարձել է Ինդիանա Ջոնսի կերպարի տարբերակիչ դետալներից մեկը: Ինդիանա Ջոնսի դերում խաղացել է դերասան Հարիսոն Ֆորդը: Ինդիանա Ջոնսի գլխավոր աքսեսուարներից է նաև նրա գլխարկը:
Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող վերջին ֆիլմը նկարահանվել է 2008 թվականին` «Ինդիանա Ջոնսը և բյուրեղյա գանգի թագավորությունը» ֆիլմում Ջոնսի դերը ևս խաղացել է Հարիսոն Ֆորդը: Ինդիանա Ջոնսի կերպարը մարմնավորել են նաև Սթիվեն Սփիլբերգը և Ջորջ Լուկասը:











































