Քուվեյթի կառավարությունը հունիսի 25-ին երկրի էմիր Սաբախ Ալ-Ահմադ Սաբախին հրաժարական է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նախարարների գրասենյակը ձևավորվել էր մոտ 4 ամիս առաջ: 16 նախարարներից երկուսը (փոխնախարար և ֆինանսների նախարար) ստիպված էին հրաժարական տալ դեռ կառավարության ազատ արձակումից առաջ: 2006 թվականի փետրվարից ի վեր սա կառավարության իններորդ կազմն է, որը հրաժարական է տալիս:
Կառավարության ազատ արձակումը դարձավ երկրի քաղաքական ճգնաժամի ևս մեկ նշան: Հունիսի 18-ին Ալ-Սաբախն իր դեկրետով մեկ ամսով դադարեցրել է կառավարության աշխատանքը: Էմիրը որոշումն ընդունել է խորհրդարան ԱԳ նախարար, իր բարեկամ Ահմադ ալ-Համուդ Ալ-Սաբախի այցի նախօրեին, ում կասկածում էին ծառայողական լիազորությունների և ֆինանսական չարաշահումների մեջ:
Հունիսի 20-ին Քուվեյթի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել փետրվարյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է ընդդիմադիր իսլամիստական կուսակցությունը: Ընդդիմադիրները կառավարության անդամների նկատմամբ նախաձեռնել էին կանոնավոր հակակոռուպցիոն հետաքննություններ` նախարարների գրասենյակում աշխատող էմիրի շատ բարեկամներին ներկայացնելով միանգամայն այլ լույսի ներքո:
Քուվեյթում խորհրդարանն իրական իշխանություն չունի, սակայն հնարավորություն ունի արգելափակել մի շարք օրինագծեր: Երկրի կառավարությունը նշանակվում է էմիրի կողմից և պատասխանատվություն է կրում նրա առջև:










































