Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Խժռում են միայնակ, մարսել փորձում են կոլեկտիվ

ՀՀԿ փոխնախագահներից միանգամից երկուսը՝ Գալուստ Սահակյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը, երեկ հայտարարել են, թե «Հարսնաքարում» տեղի ունեցածի համար պատասխանատու է ոչ միայն Ռուբեն Հայրապետյանը և իշխանությունը, այլ նաև հասարակությունն ամբողջությամբ: Այն, որ այդ միտքը կրկնում են միանգամից երկու ՀՀԿ-ական փոխնախագահներ, վկայում է, որ խոսքը ոչ թե անձնական կարծիքի, այլ պարզապես կուսակցական գծի մասին է: Եվ այդ գիծը նոր չէ:

Այդ գիծն իշխանական գիծ է, որ վարվում է արդեն տևական ժամանակ: Ի՞նչ է ասում իշխանությունը, երբ բանակում հերթական սպանությունը կամ ինքնասպանությունն է լինում և հասարակությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Իհարկե, իշխանությունը կրկին հայտարարում է, թե պատասխանատու է ամբողջ հասարակությունը, որովհետև հասարակության արատներն են գնում բանակ: Հասարակության արատները բանակ են գնում, հասարակության արատները օլիգարխների թիկնազորեր են գնում, հասարակության արատները ոստիկանություն, կրթական համակարգ, բուհեր են գնում: Ամենուր հասարակության արատներն են: Միայն թե զարմանալի է, խիստ հետաքրքրական, թե ինչու այդ` ամեն տեղ «դավադրաբար» սողոսկող հասարակության արատներից հենց միայն հասարակության շարքային անդամներն են տուժում, ծեծվում, սպանվում, ինքնասպանվում, իսկ ահա ոչ մի օլիգարխ, օլիգարխի ոչ մի թիկնապահ, ոչ մի պաշտոնյա կամ պաշտոնյայի որդի, ոչ բանակում, ոչ ռեստորաններում, ոչ էլ որևէ տեղ չի տուժում հասարակության արատների այդ հանցավոր ներթափանցումից: Սա շատ հետաքրքիր է: Բայց, իհարկե, կա նաև դրա պատասխանը:

Բանն այն է, որ հասարակության պատասխանատվության թեզը խիստ արհեստական մի բան է, որ իշխանությունը ներդրել է ընդամենը սեփական պատասխանատվությունը կոծկելու համար: Հասարակական պատասխանատվությունը կոլեկտիվիզացիայի յուրօրինակ դրսևորում է, այսպես ասած` ոչ սոցիալիստական, ոչ կոմունիստական Հայաստանի կառավարման մոդելում: Հասարակության հետ իշխանությունը պատասխանատվությունն է միայն կիսում, իսկ ահա պետության և հասարակության ունեցվածքը խժռում է միայնակ: Ահա այդ մեծ խժռումը լեգիտիմացնելու փորձն է հասարակության պատասխանատվության թեզը, որ դրվում է հրապարակի կենտրոնում և ներկայացվում, որ հասարակության ընդհանուր արատավորվածությունն է դառնում առանձին բնագավառներում ողբերգական իրողությունների պատճառը, հիմքը: Ինքնին այդ կոլեկտիվացումը շատ ավելի վտանգավոր է պետության կամ հասարակության համար, քան օրինակ` կոլխոզների և սովխոզների ստեղծումը:

Բանն այն է, որ պատասխանատվության ինստիտուտը պետք է լինի խիստ անհատականացված, ընդգծված, կոնկրետացված: Այլապես, եթե պատասխանատվությունը բոլորինն է, ուրեմն չկա պատասխանատվություն: Իսկ եթե չկա պատասխանատվություն, ուրեմն համատարած անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտ է, որի պարագայում արդեն լեգիտիմանում է ամենայն վայրագություն: Ներկայումս հերթական անգամ փորձ է արվում կոլեկտիվ պատասխանատվության տարբերակն առաջ մղել` քաջ գիտակցելով, որ կոնկրետ պատասխանատվության մասով հասարակության փաստարկներին չկա ոչ մի տրամաբանական հակադարձում, որովհետև ամեն մի հակադարձում ծնում է նորանոր օրինակներ, որից Հայաստանի իշխանական համակարգը, «բարեբախտաբար», մեծապես հարստացրել է սեփական կենսագրությունը: Դրա համար էլ հարկ կա այն խառնել հանրային կենսագրությանը և լղոզել ամեն ինչ, ինչով էլ որ ներկայումս զբաղված է իշխանությունը, և ինչով որ զբաղվել է մշտապես, երբ հերթական ողբերգական միջադեպն է արձանագրվել այս կամ այն «օդիոզ» դեմքի մասնակցությամբ:

Որ հասարակությունն ունի մշակույթի, արժեքների, պատկերացումների խնդիրներ, և որ ներկայումս Հայաստանում իշխող համակարգը հենց այդ ամենի հիման վրա է բյուրեղացել ու ամրապնդվել, թերևս ավելորդ է քննարկել: Բայց հարցն էլ հենց այն է, թե ինչ է անում իշխանությունը՝ օգտվում է այդ արատներից և փոշիացնո՞ւմ պատասխանատվությունը, վտանգի ենթարկելով պետությունն ընդհանրապես, թե՞ կատարում է քայլեր, որոնք կհաղթահարեն այդ արատներն ու հանրությանը կտան նոր արժեքների, նոր մշակույթի օրինակներ: Իշխանությունը կարող է անել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հայաստանում կատարում են առաջինը, այսինքն` ընդամենը շահագործում են հանրային մշակույթը, արժեքները, խաղում են հասարակության բնազդների վրա, այդպիսով ընդամենը պահպանելով սեփական իշխանությունը, իշխելով անվտանգ, հնարավորինս լեգիտիմ՝ արժեքային, մշակութային իմաստով, ենթագիտակցական լեգիտիմության հիմքի վրա:

Դժբախտաբար, Հայաստանում չի ձևավորվում իշխանությանն այլընտրանք հանդիսացող հասարակական-քաղաքական էլիտա, որը չունենալով իրավական իշխանություն, կունենա մշակութային, արժեքային իշխանություն հասարակության վրա, կունենա մտավոր իշխանություն, այսինքն` երկրում կձևավորի այդ արժեքային, մտավոր իշխանությունը, կձևավորի նոր մտածողության մի համակարգ, որը կարող է նպաստել հասարակության մեջ կյանքի, պետության, հանրային, քաղաքական և պետական փոխհարաբերություններին, իրավահարաբերություններին առնչվող նոր պատկերացում, նոր մտածողություն և մշակույթ:

Հայաստանում իշխանական և այսպես ասած` ընդդիմադիր էլիտաները, խոշոր հաշվով, հաջորդում են իրար` պահպանելով անկախության արատավոր շրջանը և այդ շրջանն օղակի նման գցելով հասարակության վիզը: Բայց դա այլ խնդիր է, և «էլիտաների» պատասխանատվության հարցը Հայաստանում պետք է դառնա օրակարգային: Սակայն, միաժամանակ, պետք է օրակարգից անմիջապես դուրս գա իշխանության ներդրած կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը: Միայնակ խժռելու, իսկ խժռածը ամեն գնով պահելու կոլեկտիվ մարսողության փորձը, որ կատարում է իշխանությունն ամեն առիթով, պետք է մեկընդմիշտ մերժվի հանրային և անհատական գիտակցության մակարդակում: Մտորումները, թե ամեն ոլորտում դրսևորվում են հասարակական արատները, ընդամենը լեգիտիմացնում է առկա իրավիճակը և փոշիացնում խնդիրը, շեղում լուծումների վերաբերյալ կոնկրետ խոսակցությունից:

Հենց դրա համար են հասարակությունները պետություն ձևավորում, որպեսզի կարողանան պետական մեխանիզմներով դիմագրավել հանրային արատները: Հենց դրա համար են պետությունների, արդիական, մրցունակ պետությունների հիմքում դնում անհատի ազատության և իրավունքի պաշտպանության, իրավահավասարության և օրենքի առաջ հավասար պատասխանատվության խնդիրը, որ անհատը պաշտպանված լինի հանրային արատներից: Այդ ամենի փոխարեն, իշխանությունն ինչ-որ կոլեկտիվացում է պարտադրում` ինքնապահպանության բնազդով ուղղակիորեն վտանգելով պետության և քաղաքացիների կյանքը և լեգիտիմացնելով այդ վտանգը:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում