Հունիսի 24-ին ահաբեկիչների մի խումբ փորձել է գրավել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ուրանային հանքը: Այս մասին այսօր հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության բանակի հայտարարությանը:
Ահաբեկիչների խումբը փորձել է գրավել Bakouma հանքը, որի օպերատոր ընկերությունը ֆրանսիական Areva միջուկային հսկան է:
Ահաբեկիչներին դիմադրություն են ցուցաբերել կառավարական զորքերը: Կողմերի թվաքանակի մասին տեղեկություններ չկան:
Հանքի վրա հարձակման ժամանակ այնտեղ աշխատել է 170 մարդ: Նախնական տվյալների համաձայն` զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:
Գործարանին վնաս է հասցվել, որի չափերը դեռ ճշտվում են: Dow Jones-ը նշում է, որ ահաբեկիչներն իրենց հետ տարել են սնունդ ու համակարգչային սարքավորումներ:
Areva-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել հանքի վրա հարձակման լուրը:








































