Ռումինիայում չի դադարում սկանդալը, թե ով է ներկայացնելու երկիրն այս հինգշաբթի մեկնարկելիք ԵՄ գագաթնաժողովում: Երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն այսօր սահմանադրական լիազորությունների չարաշահման մեջ է մեղադրել վարչապետ Վիկտոր Պոնտային, քանի որ վերջինս իրեն պատվիրակության կազմի մեջ չի ներառել:
«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ առանց նախագահի լիազորությունների հաստատման ու պատվիրակության մանդատի` վարչապետը, համաձայն Սահմանադրության, չունի իրավունք` երկիրը ներկայացնել Եվրամիությունում»,- ասվում է Բեսեսկուի` Պոնտային ուղղված նամակում, որը տարածել է Ռումինիայի նախագահի մամլո ծառայությունը:
Բեսեսկուն նաև սպառնացել է, որ «վարչապետի կողմից դա անտեսելու դեպքում» նախագահը ստիպված կլինի դիմել Սահմանադրական դատարան` պարզություն մտցնելու համար»:











































