Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զորակոչիկ Արմեն Օհանյանի դեպքի վերաբերյալ

2011 թ-ի գարնանը՝ ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց առաջ, սպորտով զբաղվելու հետևանքով ծնկային հատվածի խաչաձև կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ անցել է բուժզննություն Նորք-Մարաշի օրթոպեդիկ բժշկական կենտրոնում: Արդյունքում 2011 թ-ի մայիսի 17-18-ը նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, ծնկոսկրի գերշարժունություն, վիճակ տարած հեմարթրոզից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով»: 2011 թ-ի հուլիսի 19-ին նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, վիճակ կոնսերվատիվ բուժումից հետո, ֆունկցիայի աննշան խանգարումով»:

2011 թ-ի նոյեմբերին Ա. Օհանյանին ուղարկել են վիրահատման Էրեբունի բժշկական կենտրոնում: Բուժզննում անցնելուց հետո հաստատվել են նախկին ախտորոշումները, սակայն վիրահատությունը սկսելուց հետո բացահայտվել է, որ նրա մոտ առկա է «Աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանի վնասում: Արթրոսկոպիկ վիրահատությունից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարում:»

Ըստ զորակոչիկի՝ վիրահատությունը եղել է անարդյունավետ, քանզի նրա մոտ առկա խնդրի հետ կապված որևէ միջամտություն այլևս անհնար է եղել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն բավականին ուշ է եղել, նրա մոտ կտրված է եղել աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանը, որը սակայն որևէ հետազոտման ժամանակ պարզված չի եղել: Բժիշկները նաև բացառել են հետագայում Ա. Օհանյանի սպորտով զբաղվելը:

Մի քանի ամիս անց՝ 2012 թ-ի փետրվարին, Ա. Օհանյանին կրկին անգամ կանչել են բժշկական հետազոտության, որր տեղի է ունեցել Գյումրիում: Այնտեղ ներկա են գտնվել Ա. Օհանյանի առողջական խնդիրներին տեղյակ բժիշկները: Նրանք տեսել են, որ Ա. Օհանյանի ոտքը դեռևս վիրակապված է: Այնտեղ Ա. Օհանյանը չի անցել որևէ բժշկական զննություն: Տեղյակ լինելով նրա առողջական խնդիրների մասին՝ նրան անմիջապես տրամադրել են զորակոչից 9 ամիս տարկետում, սակայն Ա. Օհանյանը ծանուցում է ստացել Վանաձորի զինկոմիսարիատից 2012 թ-ի մայիսի 11-ին զինկոմիսարիատ ներկայանալու մասին: Ա. Օհանյանր ներկայացել է Վանաձորի զինկոմիսարիատ, որտեղ վերստին ներկա է եղել նույն բժիշկը: Այս անգամ ևս Ա. Օհանյանը չի ենթարկվել բուժզննության, և նրա վիճակը գնահատվել է նորմալ: Ա. Օհանյանի բողոքներին ուշադրություն չեն դարձրել՝ ասելով, որ պետք է գնա ծառայության:

2012 թվականի մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ա. Օհանյանի առողջական վիճակի համալիր հետազոտության իրականացման, առողջական վիճակի պարզաբանման և զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հարցին վերջնական լուծում տալու նպատակով գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որին դեռևս որևէ պատասխան չի տրվել՝ չնայած այն հանգամանքին, որ գրությանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները արդեն լրացել են:

Արդյունքում, 2012 թվականի հունիսի 8-ին Վանաձորի զինկոմիսարիատից այցելել են Արմեն Օհանյանի բնակարան և հայտնել, որ զինկոմիսարիատը սխալվել է Արմեն Օհանյանին բանակ զորակոչելու հարցում և ավելացրել, որ չեն զորակոչի բանակ, կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հետազոտության՝ հետագա բուժման նպատակով:

Այնուամենայնիվ, Արմեն Օհանյանը 2012 թ-ի հունիսի 22-ի համար ստացել է ծանուցում՝ ներկայանալու Գյումրիում անցկացվելիք կենտրոնական բժշկական հետազոտությանը, որի ժամանակ ներկա է եղել Ա. Օհանյանին վիրահատություն կատարած բժիշկը: Վերջինս հայտնել է, որ ինքը ծանոթ է Ա. Օհանյանի խնդրին և առանց որևէ հետազոտություն իրականացնելու Ա. Օհանյանին տրամադրել են ծանուցում 2012 թ-ի հունիսի 27-ին բանակ զորակոչելու համար՝ չնայած, որ Ա. Օհանյանը մշտապես բողոքում է ցավերից, որոնք արտահայտվում են քայլելուց, երկար ժամանակ կանգնելուց, եղանակի փոփոխությունից:

Վերը շարադրվածը վկայում է Արմեն Օհանյանի առողջական վիճակի նկատմամբ պաշտպանական գերատեսչության ոչ համարժեք վերաբերմունքի և գործողությունների մասին:

Մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերով, մասնավորապես Ա. Օհանյանի առողջական վիճակով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է հաշվի առնել Ա. Օհանյանի առողջական խնդիրները՝ նրան համալիր բուժզննության ենթարկելու, զինծառայությանը նրա պիտանիության հարցը քննարկելու և խնդրին հրատապ լուծում տալու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում