Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի հայրը` Բոշկո Լեյտեն, օրերս մեկնել է Իտալիա` «Միլան»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով: Ֆուտբոլիստի հայրը պատրաստվում է պարզել` հետաքրքրվում է արդյոք իտալական գրանդը Կակայի ծառայություններով:
Հիշեցնենք, որ վերջերս «ռոսսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ «Միլան»-ը չի ցանկանում ձեռք բերել Կակայի տրանսֆերը, քանի որ պատրաստ չէ նրան բարձր աշխատավարձ վճարել:
Պետք է նշել, որ Լեյտեն Իտալիա է մեկնել «Ռեալ»-ի ղեկավարության թույլտվությամբ:
Իսպանական գրանդը պատրաստվում է ֆուտբլիստի տրանսֆերի համար պահանջել 30 մլն եվրո:







































