Բրազիլիայում միլիոնավոր քաղաքացիներ բջջային հեռախոսներով ստացել են արտակարգ ահազանգեր, որոնցում նշվել է այլմոլորակայինների հարձակման մասին։ Ավելի ուշ երկրի իշխանությունները հայտարարել են, որ հաղորդագրությունները տարածվել են համակարգի կոտրման հետևանքով:
Ըստ հրապարակման՝ երկրի մի շարք շրջաններում բնակիչները ստացել են քաղաքացիական պաշտպանության ահազանգման համակարգից ուղարկված ծանուցումներ, որոնցում եղել է «միզանտրոպիա» բառը, իսկ Բելու Օրիզոնտե քաղաքում որոշ օգտատերեր ստացել են նաև «ՉԹՕ-ների հարձակման» մասին նախազգուշացումներ։ Հաղորդագրություններից մեկում նույնիսկ նշվել է. «Պաշտպանվեք. այլմոլորակայինների հարձակում, մարդիկ գալիս են»։ Դեպքից հետո Բրազիլիայի Ինտեգրման և տարածաշրջանային զարգացման նախարարությանը ենթակա քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ ահազանգման հարթակը ենթարկվել է կիբերհարձակման, ինչի հետևանքով կեղծ հաղորդագրություններ են ուղարկվել բնակիչներին։









































