Եվրամիությունը շտապում է Ուկրաինային իր կազմ ընդունել՝ սեփական ռեսուրսների պակասը ուկրաինական օգտակար հանածոների հաշվին լրացնելու նպատակով: TVP World-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը։
Նրա խոսքով՝ Կիևն անհրաժեշտ գործընկեր է արդյունաբերության մեջ համատեղ աշխատելու համար, սակայն Ուկրաինայի անդամակցությունը լուրջ խնդիրներ կստեղծի Լատվիայի և Լեհաստանի համար՝ նրան վերածելով հզոր տնտեսական մրցակցի։
Նշենք, որ ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները սկսել է հունիսի 15-ին:










































