Saturday, 27 06 2026
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները

ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին Ուկրաինայի հարցում «լիովին չեզոք» կողմ չի ճանաչում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին անդրադարձել է անցյալ տարվա օգոստոսի 15-ին Անքորիջում Թրամփ-Պուտին հանդիպմանը և բացահայտել, որ դրա նախորդել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցը։

Լավրովը լրագրողներին ասել է, որ Թրամփ-Պուտին բանակցություններին ներկա է գտնվել նաև Ուիթկոֆը, և Ռուսաստանի նախագահը բառ առ բառ շարադրել է այն, ինչ Ուիթկոֆը ներկայացրել է Մոսկվայում՝ որպես ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկություններ եւ հարցրել, թե «ճի՞շտ է ինքը հիշում այդ գաղափարները» և «յուրաքանչյուր հարցի ստացել դրական պատասխան»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այդպիսով պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարին, ով նախօրեին Բահրեյնում հայտարարել է, որ Անքորիջում «համաձայնություններ չեն եղել, եղել են գաղափարներ, եթե համաձայնություն լիներ, պատերազմը ավարտված կլիներ»։ Լավրովը Վաշինգտոնին առաջարկել է իր դիրքորոշման մեջ «հստակություն մտցնել»։

Նույն օրը Ղրիմում և Սևստոպոլում մտցվել է «տեղական նշանակության արտակարգ դրություն»։ Ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ նախագահ Զելենսկին «քառասունօրյա ռազմական գործողությունների պլան է հաստատել»։ Հունիսի 26 -ի առավոտյան ժամերին Ղրիմից դուրս գալու հերթի կանգնած է եղել 2500 ավտոմեքենա։ Թերակղզու փաստացի իշխանությունները մինչեւ սեպտեմբեր դադարեցրել են նաև մանկական ճամբարների գործունեությունը։

Ի՞նչ ծրագիր է հաստատել Ուկրաինայի նախագահը, որևէ մանրամասնություն հայտնի չէ։ Ուկրաինական մամուլը և թելեգրամ-ալիքները ենթադրում են, որ «սկսվում է Ղրիմի ազատագրումը»։ Դժվար է ասել, թե ուկրաինական բանակը նման խոշորածավալ գործողությունների ունակ է, բայց եթե թերակղզու լոգիստիկ «շրջափակումը շարունակվի», ապա, թերևս, Ռուսաստանը «համաձայնի զորքերի շփման առկա գծով հրադադարի առաջարկությանը»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի կարծիքով՝ «չնայած տարընկալումներին, ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նա միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստ» է։ Ըստ երևույթին, Ուկրաինայի հարցում որոշակի կանխատեսումներ հնարավոր կլինի անել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում