Գերմանիայի ավելի քան 40 քաղաքացիներ ձերբակալվել են մաքսանենգ ճանապարհով Սիրիա զենք մտցնելու փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաընկերությունը հղում է անում NSNBC լրատվաակն բլոգին, որի տեղեկությունների համաձայն՝ գերմանացիները փորձել են բեռնանավով անօրինական զենք և զինամթերք մտցնել Սիրիա: Նավը ձերբակալվել է Սիրիայի ափերի մոտ՝ միջազգային ջրերում: Աղբյուրը նշում է, որ նրանք ձերբակալվել են 300 օտարերկրացիների, այդ թվում՝ պորտուգալացի դեսանտայինների հետ:
Այս պահին Գերմանիայի իշանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ միջադեպը:









































