Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ քննադատել է Սանդրո Ռոսելին և նրա աշխատակազմին: Այս անգամ Լապորտան պատմել է, որ Ռոսելը ցանկանում էր հրաժարվել թիմի մի շարք սաներից:
«Ռոսելը ցանկանում էր վաճառել Պույոլի, Չավիի և Վալդեսի տրանսֆերները: «Բարսա»-ի ներկայիս ղեկավարությունը պատրաստվում է փոխել ակումբի 4 հիմնասյուները` Քրոյֆին, Լա Մասիյային, Կատալոնիան և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Ռոսսելն ու իր աշխատակազմը նյարդայանում են այն պատճառով, որ ես ցանկանում եմ վերադառնալ ակումբ»,- ասել է Լապորտան:








































