Նևադա նահանգի Նորտ Լաս Վեգաս քաղաքի ոստիկանների արհմիությունը դատական հայց է ներկայացրել դատարան` փորձելով վիճարկել քաղաքային խորհրդի որոշումը`հայտարարել արտակարգ դրություն՝ կապված ֆինանսական աղետալի վիճակի հետ, որում հայտնվել է քաղաքը: Այս մասին հաղորդում է Vegas Sun-ը:
Հայցը ներկայացվել է հունիսի 14-ը: Ոստիկանների արհմիությունը պնդում է, որ քաղաքային խորհուրդը չարաշահել է արտակարգ դրության օրենքը:
Արտակարգ դրություն հայտարարելը թույլ կտա քաղաքային իշխանություններին կասեցնել աշխատանքային պայմանագրերի գործունեության ժամկետը քաղծառայողների արհմիությունների հետ ու հրաժարվել ավելի վաղ նախատեսված աշխատավարձերի բարձրացումը: Որոշումը կայացվել էր հունիսի 1-ին արհմիությունների հետ բանակցությունների ձախողումից հետո: Համաձայն Associated Press-ի տեղեկությունների` քաղաքին այդ եղանակով կհաջողվի խնայել 9 մլն դոլար:
Նահանգի` արտակարգ դրություն հայտարարելու օրենքի մեջ, որի վրա հիմնվել է քաղաքային խորհուրդը, բոլոր հնարավոր պատճառների թվում դժվար ֆինանսական դրությունը չի նշվում:
Ֆինանսական խնդիրների լուծման նման մեթոդների արդեն փորձել էին դիմել Լոս Անջելեսն ու Սքոթոնը Կալիֆոռնիայում:
Տնտեսական ճգնաժամի պատճառով Նորտ Լաս Վեգասում եկամուտները կրճատվել են 2009թ. 817 մլն դոլարից մինչև ներկայիս 298 մլն դոլարի:
Բյուջեի պակասուրդը ներկայում կազմում է 30.9 մլն դոլար:
Քաղաքի բնակչությունը գերազանցում է 223 հազարը:












































