Այս խորհրդարանը բավական տարբերակիչ գծեր ունի, քաղաքականությամբ զբաղվողները շատ են. ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կառավարության ծրագրի հաստատման պրոցեսում պարզ դարձավ, որ հասկանալի դեբատների մի ամբիոն է լինելու ԱԺ-ն, և նոր որակներ ակնհայտորեն կլինեն:
«Մենք կողմնակից ենք, երբ երևույթներն են քննադատվում, բայց եթե մեղավորներ են փորձում գտնել, անձնավորված մոտեցումները մեզ համար ընդունելի չեն, ու այդ պահին մենք հակադարձում ենք»,- ասաց Գ. Սահակյանը:
Նա «շատ դրական» գնահատեց, որ խորհրդարանական կյանքում նոր բնորոշում առաջացավ՝ այն, ինչ անում է ԲՀԿ-ն, որն իր ռազմավարությանը հարիր խնդիրների դեպքում համագործակցում է մեծամասնության հետ, իսկ եթե հարիր չէ, քննադատում է. «Քաղաքական դաշտը նոր մոդելավորման կարիք ուներ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































