Օվկիանոսների մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ դարում Հարավային Ֆլորիդայի մեծ մասը կարող է ջրածածկ լինել:
Գիտնականները, որոնք մասնակցել են կլիմային փոփոխության վերաբերյալ անցած շաբաթ Ֆլորիդայի Բոկա-Ռատոն քաղաքում անցկացված համաժողովին, հայտնել են, թե ինչու է Ֆլորիդան համարվում առավել վտանգված, քան երկրի այլ հատվածները՝ Ֆլորիդային վտանգվածությունը մյուս շրջանների համեմատ նկարագրելով համապատասխանաբար 40-60 տոկոս հարաբերակցությամբ:
Ինչպես հայտնում է Palm Beach Post-ը, ջրի կողմից ցամաքի կլանումը կսկսվի Ֆլորիդա Քիզից՝ կորալյան կղզիախմբից, որը գտնվում է Ֆլորիդա թերակղզու հարավ-արևելքում: Գիտնականները չեն կարող կանխատեսել, թե որքան արագ կբարձրանա ծովի մակարդակը: Ֆլորիդան կկրի զգալի վնաս, քանի որ այնտեղ են բնակվում շուրջ 5 միլիոն ամերիկացիների կեսը, ընդ որում՝ ծովի մակերևույթից 4 ոտնաչափ բարձրության վրա: Գիտնականները կարծում են, որ եթե ծովի մակարդակի բարձրացումը շատ ավելի արագ տեղի ունենա, ապա նշված տարածքը ջրածածկ կլինի տասնամյակների, այլ ոչ թե հարյուրամյակի կամ հարյուրամյակների ընթացքում:








































