Կանադական Փերթ քաղաքում սահմանվել է կիլտերով՝ տղամարդու շոտլանդական ազգային հագուստով վազքի նոր ռեկորդ: Կիսաշրջազգեստ հիշեցնող կիլտերով 1764 մարդ իրականացրել է 8 կիլոմետրանոց վազք՝ գերազանցելով 2 տարի առաջ գրանցած նվաճումը, որը գրացված է Գինեսի ռեկորդների գրքում:
2010 թվականի հունիսի 26-ին նույն քաղաքում, որը Օտտավայից 1 ժամվա ճանապարհ է, 8 կմ հեռավորությունը հաղթահարել էր 1089 կիլտավոր մարդ: Կիլտերով վազքի ավանդույթը Կանադայում սկզբնավորվել է 1816 թվականին:
Շոտլանդական Փերթ քաղաքի բնակիչները սույն թվականի հունիսի 2-ին փորձել են հին կելտական ավանդույթի երկրպագուներից խլել փառքը, սակայն դրա համար 16 մարդ չի բավականացրել:
Նշենք, որ Փերթ անունով քաղաք կա Շոտլանդիայում, Կանադայում և Ավստրալիայում:











































