Հնդկաստանի Ջոտիբապխուլենագար մարզում (Ուտար-Պրադեշ նահանգ) ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 14, վնասվածքներ ստացել՝ 20 մարդ: Այս մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը:
Ավտովթարը տեղի է ունեցել, երբ ավտոբուսը վերադառնում էր Խարիդվարից:
Ներկայումս պարզում են տեղի ունեցածի պատճառները:





































