Wednesday, 10 06 2026
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը

ԲՀԿ-ի սիմվոլները

Այսպես ասած՝ նոր խորհրդարանի առաջին նիստերից հետո, երբ հաստատվեց կառավարության ծրագիրն, ու ընդունվեցին մի շարք օրինագծեր, ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները տարակուսանք են արտահայտում ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն կամ պետք է իշխանության մաս կազմի, կամ լինի ընդդիմության դաշտում: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն հայտարարում է, թե ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ իշխանություն, այլ այլընտրանք է:

Զարմանալի է, որ ԲՀԿ-ի այս պահվածքի առնչությամբ տարակուսում են նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, քանի որ հենց այս քաղաքական ուժն ու նրա առաջնորդն են, որ ամիսներ շարունակ փորձում են հասարակությանը համոզել, որ ԲՀԿ-ն անկախ է և ոչ մի վտանգ չկա ԲՀԿ-ի հետ համագործակցելու առումով: Այնպես որ, Կոնգրեսը իզուր է տարակուսում «անկախ» քաղաքական ուժի պահվածքից: Սակայն, միևնույն ժամանակ, և՛ Կոնգրեսը, և՛ այլ քաղաքական ընդդիմադիր ուժեր իզուր են կարծում, թե ԲՀԿ-ն կողմնորոշվելու կարիք ունի ու պետք է ընտրի ընդդիմության և իշխանության միջև:

ԲՀԿ-ն իրականում ընտրել է՝ իշխանության հետ միասին, և ընտրել է ընդդիմությունը: Ինչ անուն էլ որ դրվի կուսակցության ներկայիս կարգավիճակին, ամեն ինչ ցույց է տալիս հռետորաբանությունը: Հռետորաբանությամբ ԲՀԿ-ն այսօր ընդդիմություն է, ու մնացածը այլևս դառնում է ինչ-որ առումով երկրորդական, որովհետև Հայաստանի հասարակությունը քաղաքական գործընթացներին վերաբերվում, դիրքորոշում է ձևավորում՝ դատելով սիմվոլներից, ավելի շատ սիմվոլներից, քան բուն խոսքի և գործի բովանդակությունից: Եվ այս առումով ԲՀԿ-ն հանրությանը փոխանցում է ընդդիմադիր սիմվոլներ: Իսկ սա նշանակում է, որ հասարակությունն էլ ԲՀԿ-ի այդ սիմվոլներն է ընդունում։ Եվ քանի որ նաև Հայ ազգային կոնգրեսի լուռ աջակցությամբ ԲՀԿ-ն, ընդդիմադիր սիմվոլների հետ միասին, նյութական առարկաներ էլ էր փոխանցում հասարակությանը՝ տրակտոր, ակնոց և այլն, հանրության մի զգալի մասը բավական մեծ համակրանքով է վերաբերվում ԲՀԿ-ի ընդդիմադիր սիմվոլներին:

Այդ ամենի արդյունքը «Բարգավաճ Հայաստան»-ի առաջատարությունն է ընդդիմադիր դաշտում, և ներկայումս ընդդիմադիր ուժերը, հատկապես Կոնգրեսը, սկսել են այդ առիթով որոշակի տարակույսներ հայտնել, որովհետև զգում են, թե ինչպես է փախել իրենց ոտքի տակի հողն ու գնացել ԲՀԿ-ի ոտքերի տակ: Մյուս կողմից, սակայն, իրավիճակը երկակի է, քանի որ նույն Կոնգրեսի համար շատ դժվար է խոստովանել, որ ԲՀԿ-ի հարցում կա՛մ սխալվել են, կա՛մ գիտակցաբար գնացել նախընտրական անհաջող գործարքների: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն իսկական ծուղակն է գցել ընդդիմությանը, հատկապես Հայ ազգային կոնգրեսին, և այսօր իրականում ոչ թե ԲՀԿ-ի, այլ Կոնգրեսի կողմնորոշվելու խնդիր կա, եթե, իհարկե, մնացել է կողմնորոշվելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում