Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ամփոփել է «Եվրո-2012»-ի Անգլիա-Իտալիա հանդիպումը և հայտնել իր թիմի պարտության պատճառները:
«Ֆուտբոլիստներն իսկական պայքար էին մղում խաղադաշտում, և երկրպագուները գնահատեցին այդ փաստը: Ֆանատները հսկայական աջակցություն ցուցաբերեցին ամբողջ խաղի ընթացքում: Հուսով էի, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն իրացնելիս մեր բախտը կբերի: Չեմ կարող մեղադրել սաներիս պարտության համար, քանի որ նրանք հոգնել էին:
Իհարկե, իտալացիների վրիպումից հետո մեզ համար դրական ելքի հույս էի փայփայում, քանի որ համոզված էի, որ մնացած 5 ֆուտբոլիստները գերազանց են իրացնում 11 մետրանոցները, չէ՞ որ տեսել էի, թե ինչպիսի հարվածներ էին կատարում Էշլի Յանգը կամ Էշլի Քոուլը մարզումների ժամանակ: Սակայն այս դեպքում ազդեցություն գործեցին հոգնածությունը, ճնշումն ու լարվածությունը»,- ասել է Հոջսոնը:






































