Wednesday, 10 06 2026
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար

«Եթե Ադրբեջանի ներքին իրավիճակը սրվի, ապա կարող է գործի դրվել Ղարաբաղյան խաղաքարտը». Թոմաս դե Վաալ

CivilNetTV-ին տված հարցազրույցի ժամանակ Կարնեգիի հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` Մեքսիկայում արած հայտարարությունը կարևոր է ոչ այնքան այդ հայտարարության բովանդակության տեսանկյունից, որքան որ իր խորհրդանշական է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները նմանատիպ հայտարարություններ էին անում G-8-ի հանդիպման ժամանակ, և առաջին անգամ դա արվեց G-20-ի հանդիպման ժամանակ:

Այդ հայտարարությունը միջոց էր` հակամարտող կողմերին ցույց տալու, որ համանախագահներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում Ղարաբաղյան հակամարտությունը, անգամ եթե Ռուսաստանում ու Ֆրանսիայում փոփոխություններ են տեղի ունեցել նախագահական ընտրությունների արդյունքում: Բացի այդ, հայտարարության միջոցով հակամարտող կողմերին հիշեցրին, որ պատերազմն անընդունելի է, և որ հակամարտող կողմերը հենց իրենք պետք է համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցում:

Հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերը ստվեր գցեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի վրա: Ժամանակի ընտրությունն անհաջող էր, եթե ոչ` շատ կասկածելի: Թվում է, թե կողմերից մեկը, դժվար է ասել, թե որ մեկը, փորձել է ուշադրություն հրավիրել Ղարաբաղյան հակամարտության վրա, և միջադեպերը համընկան Քլինթոնի այցի հետ, ով, ի դեպ, տարածաշրջան էր ժամանել խաղաղության կոչով:

Կովկասում առկա է որոշակի վախ, քանի որ այդ տարածաշրջանը դարերով գաղութացվել է և փաստացի անկախություն է ձեռք բերել միայն 20 տարի առաջ: Գոյություն ունի տեսակետ, ըստ որի` Հարավային Կովկասի երկրները տիկնիկ են հանդիսանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի ու Իրանի ձեռքերում, որոնք խաղում են նրանցով, կամ էլ հանդիսանում են շախմատի խաղացողներ: Սակայն ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ տարածաշրջանային ուժերը, ունենալով սեփական շահերը, մանիպուլացնելով գերտերություններին, նրանց հակադրում են միմյանց, և դա լավ ստացվում է նրանց մոտ:

Հեշտ է մեղքը բարդել գերտերությունների վրա` ասելով, թե մենք չենք կարողանում համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանը, Հայաստանն ու Ղարաբաղը փոքր երկրներ են, և գերտերությունները խաղարկում են նրանց: Խնդիրն այն է, որ եթե վերջիվերջո գերտերությունները որոշում ընդունեն նրանց փոխարեն, ապա դա նրանց դուր չի գա:

Ներկայիս դրությամբ անհնար եմ համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը: Զինված ուժերը գտնվում են քաղաքական լուրջ վերահսկողության ներքո, և թեև գրանցվում են մի շարք դիպուկահար կրակոցներ, սակայն ծանր տրամաչափի զենքի գործածումը հնարավոր է միայն քաղաքական որոշում ընդունելու դեպքում: Ներկայումս կողմերի շահերից չի բխում զինված հակամարտության վերսկսումը:

Դա պետք չէ Հայաստանին, քանի որ, ըստ էության, նա ունի այն, ինչ ցանկանում է: Դա ձեռնտու չէ նաև Ադրբեջանին, քանի որ այնտեղ ընթանում է բանակաշինություն, և չարժե ռիսկի տակ դնել և կորստյան մատնել այն ամենը, ինչին նա հասել է տվյալ ոլորտում: Սակայն կա սպառնալիք, որ 3-4 տարի անց հաշվարկները կարող են փոփոխության ենթարկվել: Այս համատեքստում Ադրբեջանը շատ դինամիկ երկիր է` թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:

Դրականն այն է, որ Ադրբեջանը վերածվում է հարուստ երկրի, ինչպես նաև ուժ է հավաքում որպես պետություն: Բացասականն այն է, որ այդ երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում` նաև Իրանի հետ, ինչպես նաև ներքին լարվածություն: Եվ եթե Ադրբեջանի ներքին իրավիճակը սրվի, ապա գայթակղությունը կարող է ավելի աճել, որ ադրբեջանական կողմը կարող է խաղարկել Ղարաբաղյան խաղաքարտը, ինչ-որ բան սկսել հայերի դեմ, ինչը, այսպես կոչված, ազգային նախագիծ է, ազգային գաղափար, որը կմիավորի երկիրը և կչեզոքացնի ընդդիմությանը:

Սակայն առաջիկա 2-3 տարում ընտրություններ պետք է տեղի ունենան տարածաշրջանի բոլոր երկրներում, ինչը պետությունների ղեկավարների ուշադրությունը գամում է ներքին կապիտալի ապահովման վրա և ստիպում է նրանց ավելի զգույշ լինել հարևանների հետ համաձայնության գալու հարցում: Ընտրությունները չեն կարող խթան հանդիսանալ հակամարտության սրման համար, հատկապես Հայաստանի դեպքում, ուր առկա է ավելի դինամիկ ներքին քաղաքականություն, քան Ղարաբաղում ու Ադրբեջանում:

Եթե վերջին երկուսի դեպքում ընտրությունների արդյունքները քիչ թե շատ կանխատեսելի են, ապա Հայաստանի պարագայում դա այդպես չէ: Անկանխատեսելի է իրավիճակը` կապված գազի ու նավթի հետ, և եթե տեղի ունենա գների անկում, թեև այսօր ընթանում է ճիշտ ընդհակառակը, ապա ով գիտե …

Երկրորդ խնդիրն Իրանն է: Եթե իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը մեծանա, ապա Իրանը կարող է հեշտությամբ սադրել Ադրբեջանին: Դա կնշանակի Բաքվում ներքին անկայունություն, ինչը հակացուցված է Ղարաբաղյան խաղաղ գործընթացին: Այս դեպքում Ադրբեջանում կարող է ընդունվել այնպիսի քաղաքական որոշում, որի մասին արդեն իսկ նշվել է:

Մյուս կողմից էլ` Ղարաբաղի հայերին կարող է անհրաժեշտ լինել փոքր պատերազմ, որը կտևի մեկ շաբաթ՝ Ադրբեջանին վերստին ցույց տալու համար իրենց ուժը: Չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ ընդամենը 6 դիտորդներ ամսական երկու անգամ են այցելում տարածաշրջան, ինչը նշանակում է զրոյական միջազգային դիտարկում:

Սակայն հուսով լինենք, որ պատերազմ տեղի չի ունենա, քանի որ դա կհանգեցնի բազմաթիվ կորուստների, ինչպես նաև անելանելի իրավիճակ կառաջացնի խաղաղության գործընթացում: Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը խրվել են խաղաղության ու պատերազմի միջև: Խնդիրն այն է, որ նրանց միջև կատարելապես բացակայում է վստահությունը, և այդ խնդիրը մեծանում է: Կողմերը պետք է օգնեն միմյանց դրական դինամիկայի մեջ մտնելու և խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում:

Հնարավոր է՝ խնդիրը համանախագահների մեջ է, որոնք կողմերի հետ նստած են սենյակում: Միգուցե նրանք պետք է դուրս գան սենյակից և կողմերին թողնեն երկուսով: Գոյություն ունի որոշակի իրավիճակ, երբ կողմերը պետք է համատեղ այնքան մնան սենյակում, քանի դեռ չեն հասկացել, թե ինչպես խոսեն միմյանց հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում